Search
Close this search box.

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ սահմանին զինծառայողի պшյթյnւնի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին զինծառայողի պայթյունի մասին։ Միջադեպի հանգամանքները չեն հաղորդվում։

«Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին ծառայողական և մարտական ​​առաջադրանքներ կատարելիս հակահետևակային ականից պայթեցվել է ադրբեջանական բանակի զինծառայող Սալմանով Զիյադ Իլգար օղլուն։

Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր զինծառայողն անհապաղ տարհանվել է ռազմաբժշկական հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտնել են գերատեսչությունից։