44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք։ Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Խաչատուրյանի հրապարակած թիվը էապես տարբերվում է մինչ այս պաշտոնապես շրջանառվող՝ 3833 զոհի ցուցանիշից, որը բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կողմից։
Այսպիսով, նախագահի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնում պատերազմի ընթացքում հայկական կողմի մարդկային կորուստների վերաբերյալ և հակասություն է առաջացնում մինչ այժմ ներկայացված պաշտոնական տվյալների հետ։





