«2021–ի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025–ի նույն օրը նա կալանավորվեց»․ Նարեկ Կարապետյան

Հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը գրառում է արել։

«2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար:

2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը …»։

Հիշեցնենք, որ երեկ Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։