SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանի տարածքում քաղաքացու են առևանգել։
Ոստիկանության ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հ․-ն հայտնել է, որ 2024թ. դեկտեմբեր ամսին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Յակուտյա քաղաք, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ քաղաքացի 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող ավտոլվացման կետում։ Հուլիսի 18-ին վերադարձել է Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանի 1-ին հարկի ավտոկայանատեղիում Արմեն Հ․-ն և նրա եղբայրը 34-ամյա Ալիկ Հ․-ն մոտենալով իրեն, բռնել են իր ձեռքերը և իր կամքին հակառակ նստեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն և իր կամքին հակառակ ցանկացել են հետ ճանապարհել Ռուսաստան, բացի այդ վերցրել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը և իր իրերը։
Նույն օրը Արմեն Հ․-ն և Ալիկ Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Զվարթնոցի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։