Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից երկու չվերթների ուշացումների մասին։
Բացի այդ, օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատախտակի համաձայն՝ Եկատերինբուրգից եկող թռիչքը նույնպես ուշանում է։
Ավելի վաղ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում կոլապս է գրանցվել։
Օդանավակայանը փակ է ժամանող չվերթների համար՝ վատ եղանակային պայմանների պատճառով։




