Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «Վրացական երազանք» կուսակցության 19 անդամների, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։
Հիշեցնենք, որ Զելենսկին հրամանագիր է ստորագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձին Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Ցուցակում ընդհանուր առմամբ կա 19 մարդ։
«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որ Վրաստանը հանձնում է Պուտինին», — հայտարարել է Զելենսկին։