Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ըստ Գյումրիում տարածվող խոսակցությունների և ասեկոսեների, Արշակ Սրբազանի դեմ քրեական գործը հարուցվել է “Նոր Հայաստան, Նոր Հայրապետ”տխրահռչակ շարժման “պարագլուխներկց” կարգալույծ նախկին Կորյուն աբեղայի, այժմ՝ Արմեն Առաքելյանի, որդու ուսապարկի կամ պայուսակի մեջ 7 տարի առաջ՝ 2018թ-ի Վեհարանի խուլիգանաբարո գրավելու ժամանակ, իբր, թմրանյութ քցելու համար…
Հետաքրքիր է, որ այս մասին 7 տարի լռում էին ու հանկարծ նոր են հիշել…
Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ ամիս առաջ ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին, ըստ որի “Կարգալույծ Կորյուն աբեղան՝ Արմեն Առաքելյանը, սկանդալի կենտրոնում է հայտնվել․ քաղաքացին ահազանգել է՝ վստահված 29 հազար դոլար և 2 կգ արծաթը հափշտակելու մասին․ քրեական վարույթ չի նախաձեռնվել” (տե՛ս՝https://www.pastinfo.am/…/29-%D5%B0%D5%A1%D5%A6…/1948778 )…
Այո՛, այո՛… Նախկին տեր Կորյունին քաղաքացին մեղադրում է իրեն թալանելու մեջ, բայց քրեական գործ չի հարուցվում “հիմքեր չլինելու” պատճառաբանությամբ ու հանկարծ դրանից մեկ ամիս անց Կորյուն-Արմենի զավակի ուսապարկի կամ պայուսակի մեջ, ԻԲՐ,թմրանյութ քցելու համար մեղադրանք է առաջադրվում Արշակ Սրբազանին, որն, իբր, տեղի է ունեցել 7 տարի առաջ…
Զուգադիպությու՞ն էր, Կորյուն-Արմենի դեմ քրեական գործ չհարուցելը ու Կորյուն-Արմենի որդու և մի քանի հոգու , Արշակ Սրբազանի պահով ենթադրյալ ցուցմունք տալը և նրան ձերբակալելն իրար հաջորդելը… Ըստ իս՝ ՈՉ… Տեսնել ավելի քիչ




