«Զոհվել են 6 միջուկային գիտնականներ և Իրանի ՀՕՊ հրամանատարը»․ #Tasnim

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են իրանցի վեց միջուկային գիտնականներ՝ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադ Ռեզա Զոլֆաքարին, Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեքհին, Մաթլաբիզադեն, Մոհամմադ Մահդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։ Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

Ֆեքհին Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի միջուկային ճարտարագիտության ֆակուլտետի անդամ էր։ Նա նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխղեկավարն էր։

Գործակալության փոխանցմամբ՝ Մաթլաբիզադեն նահատակվել է կնոջ հետ միասին։

Հիշեցնենք՝ ուրբաթ առավոտյան հարվածների ժամանակ զոհված բարձրաստիճան զինվորականների թվում էին Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։

Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է նաև երկրի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի զոհվելու մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։