Զոհվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Ռուս–ուկրաինական պատերազմում զոհվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, գրում է «Հրապարակը»։

Նա երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ 28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա եւ հոգեհանգստի, եւ հուղարկավորության արարողությունները՝ժամը 12.00-14.00:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։