Զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին երկու ամսով կալանավորեցին

Դատարանը բավարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հորը՝ Արա Ռոստոմյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։