Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Կապանում Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողական մեքենաներից մեկի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ վնասը նյութական է, վիրավորներ և զոհեր չկան:

«ՆԳՆ-ն երբեք նյութական վնասով վթարների մասին հաղորդագրություն չի տարածում: Կոչ ենք անում անհարկի շահարկումներ չանել»,- ասացին ՆԳՆ-ից՝ անդրադառնալով սոցցանցում այս վթարի հետ կապված հրապարակումներին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։