Search
Close this search box.

«Զnն նայnղ Ուջшնիկը» ազատ արձակվեց ԱԱԾ «պադվալից»․ «Հրապարակ»

Please enter a valid URL

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Զոն նայող Ուջանիկ» անունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Մովսեսյանին մի քանի ամիս պահել են ԱԱԾ-ի «պադվալում»․ նրան այնտեղ էին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ-ից։

Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրատվամիջոցին փոխանցեց՝ օրեր առաջ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը փոխել է «Զոն նայողի» խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով։

Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը 10 ամիս է անցկացրել ԱԱԾ մեկուսարանում, բանտից էլ այնտեղ են տեղափոխել քրեական ենթամշակույթին հարող խմբավորմանը մասնակից լինելու համար․ «Գործ հարուցվեց, անգամ դատարան էլ չի ուղարկվել։ Գործը վերաբերում էր քրեական մշակույթին հարելուն։ Դա կարծես ավտոմատացված է, հենց գործը հարուցվում է, միանգամից տեղափոխում են»։

Անդրադառնալով խափանման միջոցը փոխելու հիմքերին, Կոչուբաևը նշեց․ «Դատակոչն ավարտվել էր, իսկ իր մոտ էլ վկաների նկատմամբ ճնշման ռիսկն էր դրված, դատակոչը սպառեցինք, այդ ռիսկը սպառվեց, եւ խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»։

Մովսեսյանն իրեն մեղսագրված արարքը չի ընդունում․ «Մեր կռիվը արդարացման մասին է, բնականաբար, ազատությունը սահմանափակող խափանման միջոցը չի կարող բավարար լինել, բայց համեմատած կալանքի հետ, նաեւ ԱԱԾ մեկուսարանում պահվելու հետ, սա ավելի ընդունելի լուծում էր»։

Նշենք, որ Արտյոմ Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։