Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցում է 24 երկիր։ Այն կանցկացվի նոյեմբերի 20-22-ը։ Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը կլինի այսօր։
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: