Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, անհայտ անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։