Կապանում նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ մամուլի ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ, զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։




