«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ողջ կյանքում ոստիկան է եղել, հետհեղափոխական Հայաստանում սկսել են ընտանիքով ունեցվածք կուտակել։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Մարտիրոսյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան համեստ ունեցվածք ունի, սակայն կինը շարունակում է հարստանալ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաև արձանագրեց մի ուշագրավ հանգամանք․ Նոննա Սահակյանը իր հայտարարագրում որպես պաշտոն նշել է «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար», մինչդեռ, ըստ Հովհաննես Մարտիրոսյանի հայտարարագրի, նա աշխատում է «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես մարզիչ։ Ակնհայտորեն սխալ լրացված հայտարարագիր, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աննկատ է թողնում։
Ինչ ունի Հովհաննես Մարտիրոսյանը
- Անշարժ գույք (ընդհանուր՝ առնվազն 6 միավոր, բոլորը՝ համատեղ սեփականությամբ, Երևանում)
• Անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով
• Երկրորդ բնակելի տուն՝ նույն բնույթի
• Հողամաս
• Ավտոտնակ / ավտոկայանատեղի
• Հողին ամրակայված այլ անշարժ գույք (2 միավոր)
Տրանսպորտային միջոց
- Mercedes-Benz, 2006 թ․ (ձեռք բերված՝ 2020 թվականին)
Ֆինանսական միջոցներ
- Բանկային հաշիվներում՝ 1,123,054 դրամ
Եկամուտներ (2024 թ.)
- Աշխատավարձ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ 14,668,036 դրամ
• Կենսաթոշակ՝ ՀՀ ոստիկանությունից՝ 1,194,100 դրամ
Ընդհանուր՝ 15,862,136 դրամ
Պարտավորություններ
- Վարկերի մնացորդ՝ 7,176,642 դրամ
Իսկ ինչ միջոցներ ունի կինը՝ Նոննա Սահակյանը
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև տեսչական մարմնի ղեկավարի կնոջ հայտարարագիրը, որտեղ պատկերը զգալիորեն տարբեր է․
Բանկային հաշիվներ
- € 25,255
• $ 28,999
• 1,163,938 դրամ
Կանխիկ միջոցներ
- € 9,550
• $ 8,300
• 3,500,000 դրամ
Եկամուտներ
. Տարբեր աղբյուրներից (որպես ֆիզիկական անձ)՝
$ 17,825
€ 15,756
7,169,534 դրամ
. Վարձակալությունից եկամուտ՝ 1,200,000 դրամ
. Աշխատավարձ՝ «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ից՝ 252,436 դրամ
Ընդհանուր՝ 22,346,250 դրամից ավելի եկամուտ՝ տարեկան
Ահռելի վարկային պարտավորություններ
Չնայած կայուն և բարձր եկամուտների, ստուգող մարմնի ղեկավարի ընտանիքը վարկերի տակ կքած է։
. $ 100,000
. 38,799,000 դրամ
Հարցեր և կասկածներ, որոնք առաջանում են հայտարարագրի ուսումնասիրությունից
- Ինչպե՞ս է ձևավորվել ընտանիքի ֆինանսական բալանսը, երբ պաշտոնյա Հովհաննես Մարտիրոսյանի հայտարարագրած եկամուտներն ու միջոցները համեմատաբար սահմանափակ են, մինչդեռ կնոջ՝ Նոննա Սահակյանի դրամական միջոցներն ու եկամուտները զգալիորեն մեծ են և բազմազան աղբյուրներից։
- Նոննա Սահակյանի հայտարարագրում առկա պաշտոնի վերաբերյալ հակասությունը լուրջ հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է նա նշել, որ հանդիսանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, այն դեպքում, երբ, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է մասնավոր հատվածում՝ «Կաիսա Զարգացման կենտրոն» ՍՊԸ-ում։
- Ինչքանո՞վ են հիմնավորված կնոջ կողմից հայտարարագրված արտարժույթով զգալի եկամուտները (դոլարով և եվրոյով), և արդյոք դրանք լիարժեք արտացոլում են գործունեության իրական ծավալներն ու աղբյուրները։
- Ընտանիքի պարտքային բեռը նույնպես ուշադրության արժանի է․ հատկապես կնոջ մասով առկա են խոշոր պարտավորություններ՝ թե՛ դրամով, թե՛ արտարժույթով։
- Հայտարարագրում առկա մեծածավալ կանխիկ միջոցները (միաժամանակ տարբեր արժույթներով) ևս հարցեր են առաջացնում դրանց ծագման, շրջանառության և հաշվառման թափանցիկության վերաբերյալ։
Եվ երբ տեսչական մարմնի ղեկավարը գնում է ստուգելու տարբեր կառույցներ, թերևս պետք է սկսի ինքն իրենից և կնոջից՝ պատժամիջոցները ներառյալ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





