«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ձևավորմանն ընդառաջ կուսակցական ակտիվությունը մարզերում զգալիորեն ավելացել է։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության անդամի թեկնածուները վերջին օրերին առավել ակտիվորեն են շրջում տարբեր մարզերում՝ հանդիպելով խորհուրդների անդամների և կուսակցական ակտիվի հետ։
Ըստ տեղեկությունների՝ այս հանդիպումներն ընթանում են հիմնականում փակ ձևաչափով։ Թեկնածուները փորձում են համոզել պատվիրակներին քվեարկել իրենց օգտին՝ ներկայացնելով իրենց տեսլականը և դիրքավորումը ապագա վարչության կազմում։
Մեր աղբյուրները նշում են, որ թեժ պայքար է սպասվում, քանի որ առաջադրված 42 թեկնածուներից միայն 20-ն են լինելու ՔՊ նոր վարչության կազմում։ Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությանը մասնակցելու են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ներկայացնում են ՔՊ մարզային խորհուրդները։
Նշենք, որ թեկնածուները մարզերում գործում են թե՛ առանձին, թե՛ համախմբված՝ կախված նրանց միջև ձևավորված անձնական կամ քաղաքական հարաբերություններից։ Սա ևս ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Մանրամասները՝ թերթի համարում: