«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորականների՝ հարցաքննության։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգեւորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։
Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգեւորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




