Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի հրաշքներ են կատարվում ՔՊ-ականների կյանքում։

Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ։

Սակայն սույն հեղափոխականը ինտենսիվ տեմպերով բարելավում է իր կենսակերպը` հավանաբար Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛» կանխատեսումը գետնին չգցելու նկատառումով։ Սարգսյանը, բացի նրանից, որ շատ արագ իր կնոջը (Ինեսա Հակոբյան) տեղավորում է Արաբկիրի թաղապետարանում աշխատանքի, ինքը ևս սկսում է աշխատել պետական բազմաբնույթ հիմնարկներում` Աջափնյակ վարչական շրջան, Չարենցավանի հաստոցաշինական գործարան, Շրջակա միջավայրի նախարարություն, «Հայփոստ», այժմ՝ կրկին Աջափնյակ վարչական շրջան։

Եվ ահա, Սերոբ Սարգսյանի հայտարարագրերի համաձայն՝ նա 2024 թվականին ձեռք է բերել «Շեվրոլե» մակնիշի մեքենա և բնակարանի ձեռքբերման գործարքներ է արել՝ 27.6 միլիոն դրամի շրջանակում։
Եթե այլ երկրներում հեղափոխության մասնակիցները, իշխանության գալով, սկսել են վարել ավելի համեստ կյանք քան մինչ այդ` ՀՀ-ում առանց բացառության բոլոր ՔՊ-ականների կյանքը շեշտակի և օր օրի բարելավվում է։

Բարեբախտաբար, ինչը ունի սկիզբ, ունի նաև ավարտ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում