«Ժողովուրդ». Փաշինյանը նշել է, որ ուշքի գա, բայց ապարդյուն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ ՀՀ շրջական միաջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ազատվեց նախարարի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթը բացմիզս է գրել, որ Փաշինյանի ու Սիմիդյանի փոխհարաբերությունները շուրջ երկու տարի է լարված են, քանի որ, ըստ Փաշինյանի, Սիմիդյանը ձախողել է նախարարության բոլոր աշխատանքները, իր տեղում չէ: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տարբեր առիթներով Փաշինյանը նկատողություններ է տվել Սիմիդյանին, անընդհատ նշել, որ ուշքի գա, որ գործ չի անում. բայց ապարդյուն: Փաշինյանի երբեմնի սիրելի Սիմիդյանը գրեթե բոլոր հարցերում թերացումներ ունի:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ նրան զեկուցել են, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17)-ի աշխատանքներում իրենք խայտառակվելու են: Սիմիդյանն անգամ օտար լեզուների չի տիրապետում, ու անհնարին է, որ կարողանան այդքան հյուրերի ընդունել: Անհարմար դրության մեջ կհայտնվեն: Այս ամենից հետո Փաշինյանը դեռ հուլիսի 12-ին Գորիսում հորդորել է դիմում գրել ու հեռանալ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։