«Ժողովուրդ». Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. 57-ից 10-ը անբավարար են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անելու ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի պլանները թեեւ վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհաին քարտեզը, բայց արդյունքները գոհացուցչ չեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար:

Անգամ հանրային աջակցությունը, շրջիկ պատարագներին բերված մարդիկ չեն կարողանում լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել և այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ Կաթողիկոսին սկանդալային եպիսկոպոսների միջոցով փոխելու փաշինյանի ծրագիրը հանրային օրակարգ չի դառնում:

Իսկ ինչ վերաբերում է եկեղեցական կանոնագրքին, ապա Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ այստեղ Փաշինյանը և 10 տիրադավները լուրջ դժվարությունների են բախվում, քանի որ 57 եպիսկոպոսների ձեռքում է Կաթողիկոսի ճակատագիրը: Անգամ եթե 57-ից 10-ը այս պահին պահանջում են, որ Կաթողիկոսը հեռանա, դա խիստ անբավարար է, պետք է առնվազն 39 եպիսկոպսոս պահանջ ներկայացնի հրաժարականի, որից հետո 57 եպիսկոպոսները պետք է հավաքվեն ու որոշեն՝ ընդունում են այդ պահանջը կամ անգամ կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի դիմումը, թե՝ ոչ: Այսինքն եթե անգամ Կաթողիկոսը հրաժարական տա, եպիսկոպոսները պետք է հաստատեն այդ հրաժարականը:

Բայց քանի որ տևական ժամանակ է, ինչ 10 տիրադավների թիվը չի ավելանում, ուստի կարելի է ասել որ գործընթացը մտել է փակուղի: Ելք չկա՝ կաթողիկոսի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհով: Մնում է պարզապես կաթողիկոսին առևանգելը, ինչը ևս կարծես թե կա Փաշինյանի պլաններում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։