«Ժողովուրդ». Ուղիղ եթեում, երեք օր շարունակ ՔՊ-ն ընտրություն կանի. ինչպես կձևավորվի ՔՊ 2026 նախընտրական ցուցակը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ հունվարի 15-ին տեղի է ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ որոշվել էր, որ առաջիկայում պետք է տեղի ունենա կուսակցության արտահերթ համաժողով:

Ըստ պաշտոնական տեղեկատվության «Քննարկվել են Կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և Կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում և վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվայանի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ ընտրել, որպեսզի կարողանան արդարադատություն ու մրցակցություն ապահովվել:

Մեր տեղեկությունների համաձայն նախնական որոշված է, որ կրկին 1000 պատվիրակ է ընտրվելու ու երեք օր շարունակ, ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու: Այսինքն ՔՊ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում, ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը:

Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը ու պատվիրակները կորոշեն,թե որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին:

Միայն այդ ընտրություններից հետո, նոր ՔՊ կուսակցությունը արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները:

Այնպես, որ ՔՊ-ում դեռևս թեժ օրեր են սպասվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։