«Ժողովուրդ». Մերձավանից հեռախոսներ են առգրավել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել, եւ այս ընթացքում վերծանում են ինչպես հեռախոսային խոսակցությունները, այնպես էլ ստուգվում են հեռախոսներում առկա տվյալները։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հեռախոսները առգրավվել են, դրանցով ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իր առանձնատան բակում սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանության գործով կալանավորված են 2 անձինք՝ Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը։ Իրավապահ համակարգը համարում է սպանությունը բացահայտված, մինչդեռ սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։

Նշենք, որ կասկածելի է այն հանգամանքը, որ սպանությունից 10 օր առաջ երկիրը լքել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը։ Ավելին՝ սպանություն կատարող Գեւորգ Հարությունյանը Մհեր Ախտոյանին անձամբ էր տարել օդանավակայան եւ ճանապարհել:

Իսկ, ահա, 8 ամիս առաջ՝ Փարաքարում համայնքապետի ընտրություններին նախորդող շրջանում, Մերձավանում Ախտոյանի եւ Գրիգորյանի թիմակիցները բախվեցին, ու սպանվեց մեկ անձ՝ Գրիգոր Օհանյանը, ով Ախտոյանի թիմակիցներից էր ու նրանց բարեկամը։ Ընտրություններում ՔՊ-ական Մհեր Ախտոյանի թիմը պարտվեց, ու Վալոդյա Գրիգորյանը հաղթանակ տարավ, որը չներվեց նրան. Վալոդյա Գրիգորյանին 7 ամիս հետո սպանեցին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։