«Ժողովուրդ». ԿԳՄՍ նախկին փոխնախարար Թամրազյանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանից, ով հաստատեց մեր տեղեկությունները:

«Այո՛, Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, և ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կիսում են մեր գաղափարները։ Նրանց թվում են նաև պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից։ Շարժման մասնակիցների թիվը հատել է 13 հազարը»,-նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը այն փոխնախարարն էր, որ ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու ու նշել. «Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:

Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաև ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով: Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից:

Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։