«Ժողովուրդ». Կառավարության մոտ քшշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս տարվա հունիսի սկզբին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկանդալային բախում է եղել. 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը բռնել են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի օձիքից:

Ինչից է սկսվել պատմությունը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման եւ վերադարձի համար: Սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որեւէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնողական աշխատանքների մասով: Այս դժգոհության ֆոնին, Կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե «ԴՆԹ հետազոտությունները դարձրել եք ծաղր»:

Բանն այն է, որ ԴՆԹ հետազոտությունների շուրջ ծնողները տեսնում են խճճվածություն եւ թափանցիկության բացակայություն: Ծնողներից մի քանիսը պատգամավորից հաշվետվություն է պահանջել, թե ինչու է Լեւոն Քոչարյանին ԱԺ ամբիոնից պատասխանելով հայհոյել թե՝ «Ով մեզ կասի թուրք, իրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»:

Ծնողներից երկուսը բռնել են Թորոսյանի օձիքից, վեր բարձրացրել, ասել, թե ստախոս է նա, թուրք, որովհետեւ իրենց երեխաների ԴՆԹ հետազոտությունները խառնաշփոթ է դարձրել, ԱԺ ամբիոնից ո՞ւմ էր հայհոյում, հավելել են, թե «ինչ ասել ես՝ նույնը՝ քեզ»: Ի պատասխան՝ պատգամավորին նետել են նույն հայհոյանքները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի վերաբերյալ ստանալ Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, վերջինս հայտարարեց. «Ժողովուրդ օրաթերթին կա՛մ սուտ ինֆորմացիա են տվել կա՛մ ինքն է սուտ ինֆորմացիան հորինել, ինչպես հաճախ։ Ցտեսություն»:

Այս արձագանքից հետո ՔՊ պատգամավորը, խախտելով էթիկայի նորմերը, հանրայնացրեց անձնական նամակագրությունը՝ «լուտանք» որակելով իրեն ուղղված հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը կրկին իր աղբյուրների հետ կապվեց, ովքեր վստահեցրին. «Արսեն Թորոսյանը նոր չէ, որ սուտ է խոսում, գրեք՝ ինչ պատմել են, 100% ճշմարտություն է. ծնողները պատգամավորի օձիքից բռնել ու թափ են տվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։