«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երեւանի ավագանու նիստում, իր սիրելի ընդհանրական ոճով խոսելով, կարծես թե սպառնաց վարորդներին։
Նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետն ասաց. «Մեքենաների սահմանափակումներ ենք անելու. էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու»։
Թե այդ ում «շորերն են ճղվելու» եւ ում «մազերն են պռճկվելու», հարցական է, սակայն ազդակը կրկին Երեւանը բեռնաթափելուն ուղղված հետին մտքերն են։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ եւ պատրաստվում է այն օրակարգ բերել։ Խցանումները քաղաքային իշխանություններին ստիպել են նախագիծ մշակել եւ արգելել հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք։ Թե այդ ում միտքն է եղել, հարցական է։
Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ նման որոշում չկա։ Դեռ քննարկում են»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




