«Ժողովուրդ». Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրավապահները օրուգիշեր աշխատում են Կաթողիկոսի և նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ:

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կաթողիկոսը անվտանգ կառավարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ:

Դա էր նաև պատճառը, որ երեկ իշխանական լրատվականը հրապարակեց ԱԱԾ-ի խայտառակ պաշտոնական գրագրությունը, ըստ որի՝ Եզրաս Արքեպիսկոպոսը КГБ-ի գործակալ է եղել խորհրդային միության տարիներին:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ խոշորացույցի տակ են նաև Կաթողիկոսի մյուս հարազատները, եղբորորդիները, բարեկամները. ստուգվում են նրանց բոլորի կապերը՝ ճնշումները Կաթողիկոսի դեմ ավելի ուժեղացնելու համար:

Նշենք, որ նախօրեին գրել էինք՝ Կաթողիկոսի դեմ ռեպրեսիաները ավելի են ուժեղանալու, հրաժարականի պահանջը չիրականացնելու դեպքում՝ Կաթողիկոսին իրավապահները կալանքի կտանեն ստիպելով հրաժարական գրել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։