«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանի աջակցության հավաքին մասնակցած եւ հետագայում կալանավորված անձանց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում լրանում է գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած եւ այնուհետեւ կալանավորված անձանց կալանքների ժամկետը, ու նախաքննական մարմինը կա՛մ պետք է նրանց կալանքի ժամկետը երկարաձգի, կա՛մ գործը ուղարկի դատարան:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հաջակցություն Ս.Կ.-ի կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերի անվան տակ 3 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, որից հետո նրանք կալանավորվեցին:

Հայտնել էինք, որ մարդկանց կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել, եւ որը հայտնել է քննիչներին այդ մասին։ Պարզապես հնարովի գործերով մարդկանց կալանավորեցին, որպեսզի սարսափ տարածեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։