«Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսինը՝ արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, օրեր առաջ նշանակվել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ։

Թամարյանը 12 տարի է աշխատում է արդարադատության ոլորտում, 2013-ին եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ։ Եվ, ահա, առաջին կարգի մասնագետից Թամարյանը 12 տարի անց դարձավ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի պետ։

Հետաքրքիր փաստն այն է, որ քրեակատարողական հենց այս հիմնարկում են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանն ու բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Ռոբերտ Թամարյանը.

Քրեակատարողական հիմնարկի պետի հաստիքը նրա երկրորդ պաշտոնն է այս տարի, մինչ այդ Թամարյանը 2025 թվականի մայիսի 8-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, եւ հենց այս պաշտոնավարման ընթացքում է նա հայտարարագիր ներկայացրել։2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Թամարյանն ունի 3 անշարժ գույք՝ 3-ն էլ բնակարան Երեւանում, որից 2-ը ժառանգություն է ստացել։

2020 թվականին Թամարյանը ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։

ՔԿՀ-ի պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 222 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ, 33 հազար դոլար։Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 47 մլն 194 հազար դրամ, որից 6 մլն 776 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է քրեակատարողական ծառայությունից, 1 մլն 495 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, իսկ գրեթե 40 մլն դրամը ստացված փոխառություններ են «Հայէկոնոմբանկ»-ից։

Ռոբերտ Թամարյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 266 հազար դրամ։ Այս բաժնից տեղեկանում ենք, որ բնակարաններից մեկի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 63 հազար 952 դոլար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։