«Ժողովուրդ». Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի քայլերթ է լինելու դեպի ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է օպերատիվ աշխատանք իրականացնել ու յուրաքանչյուր քայլ վերահսկելի դարձնել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները մտահոգված են, որ քայլերթին կարող են շատ մարդիկ մասնակցել, ու գուցե լինեն գործողություններ, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ: Իսկ այդ ամենի պատասխանատվությունը հայրենի իրավապահ համակարգի ուսերին է դրված: Պետք է ամեն բան անեն, որպեսզի քայլերթից հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա:

Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ շատ մարդիկ են հավաքվելու, ինչի առիթով անհանգստությունը մեծացել է: Փաշինյանը հասկանում է, որ գործարար-բարերարին աջակցողները շատ են, ուստի թիմակիցներին, ուժայիններին N1 հրահանգ է տվել՝ զգոն լինելու, առավոտյան էլ կարգադրել է գլխավոր դատախազին գնալ ԱԺ եւ կալանքի միջնորդությամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին «փակել ճաղերի հետեւում»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։