«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական ֆուտբոլում հերթական աղաղակող դեպքն է արձանագրվել՝ վերածվելով խայտառակ նախադեպի, որը վտանգի տակ է դնում ոչ միայն ֆուտբոլի հեղինակությունը, այլեւ մանկապատանեկան սպորտի հիմքերը։

«Անի 2014» եւ «Աբովյան 2014» թիմերի միջեւ կայացած հանդիպման ընթացքում, ինչպես ArmLur.am-ը հայտնել էր, «Անի» ակումբի մարզիչն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին։ Այս խայտառակ միջադեպը ոչ թե ցնցեց, այլ կարծես անտարբեր թողեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը, դատելով հետագա իրադարձություններից, որոշել է ոչ թե պաշտպանել բռնության ենթարկված մրցավարին, այլ, որոշում է կայացվել, որ 2025-2026 մրցաշրջանի մանկապատանեկան մի շարք տարիքային առաջնություններ այլեւս մրցավարներով չեն սպասարկվի։ Այլ կերպ ասած՝ ՀՖՖ-ն հրաժարվում է իր հիմնական գործառույթներից՝ պատասխանատվությունը թողնելով հենց ակումբների վրա։ Այո, այո՝ այն ակումբների, որոնց ներկայացուցիչներն արդեն հասցրել են ծեծի ենթարկել մրցավարին։
Սա ոչ թե որոշում է, այլ մեղքի ճանաչում եւ անգործության փաստաթուղթ։

Փոխանակ պաշտպանելու սեփական աշխատակցին, ապահովելու կարգապահություն եւ պատասխանատվություն՝ ՀՖՖ-ն հայտարարում է, որ այսուհետեւ խաղերը կսպասարկեն հենց դաշտի տեր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միջադեպը քննվում է ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է ՀՖՖ-ի անարդյունավետ կառավարմանը՝ սկսած ֆինանսական անթափանց որոշումներից մինչեւ կադրային քաոսը։ Այս միջադեպը հերթական վկայությունն է, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը կորցրել է կառավարման եւ պատասխանատվության զգացումը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։