Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկելու է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում։
«Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի է դարձել, որ ֆեդերացիայի բողոքն այդքան էլ մեծ դեր չի ունենա` որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքի նոտան, որը պետք է բողոք հղի ՄՕԿ-ին (Միջազգային օլիմպիական կազմակերպություն), որպեսզի հաշվի առնվի այս բողոքը. թերևս սա էլ տեղի կունենա:
Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն արդեն մեսիջ է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որ պետք է բողոք ներկայացնել, որպեսզի առավել հստակ լինի դժգոհությունը։
Տեղեկություններ ունենք, որ Արթուր Ալեքսանյանը որոշել է մինչև վերջ պայքարել և ոսկե մեդալ ստանալ:
Մանրամասները՝ թերթի համարում։