«Ժողովուրդ». Էլ. էներգիայի վճարումների թվերը ուշանում են. աննախադեպ իրավիճակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ ՀԷՑ-ը դեռեւս չի հրապարակել, թե յուրաքանչյուր քաղաքացի ամսական կտրվածքով որքան պետք է վճարի ծախսած հոսանքի համար: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ սա աննախադեպ է. երբեք նման բան չէր եղել, միշտ ամսվա սկզբին կոմունալ բոլոր վճարումները հրապարակվել են, իսկ հիմա լույսի վարձավճարների ծանուցումը չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, ինչն է խնդիրը: Վերջինս հայտնեց. «Ընթացքում է, կարգով, ժամկետների մեջ է։

Մենք լրացուցիչ ստուգողական աշխատանքներ ենք անում՝ նոր հրապարակում, որպեսզի զերծ մնանք անճշտություններից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։