«Ժողովուրդ»-ը գրում է. «Դիլիջանի համայնքապետը, ով հայտնի էր իր կենսագրությունում սեփական սեռն իբրև «արու» ո՛չ թե արական գրելով, համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է արել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին։
Դիլիջանի համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Սարգսյանը հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին» որոշում:
Համաձայն այս որոշման Դիլիջան համայնքի «Դիլիջանի քաղաքապետարան» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի աշխատողների աշխատավարձեր և հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ տեղափոխել է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ տնտեսագիտական հոդվածի տակ, որպիսի կարողանա համայնքի բյուջեից ապահովվել տոնական պարգևավճարները»:
Մանրամասները՝ թերթի համարում:




