«Ժողովուրդ». Դատավորների հեռախոսներն էլ չեն վերադարձնում. զննություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանի դատավորների հեռախոսներն առգրավել է, ու 2 ամիս է իրավապահները զննում ու զննում են երրորդ իշխանության ներկայացուցիչների բջջայինները։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում եւ աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առգրավվել են վարչական դատարանի դատավորներ Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի եւ էլի մի շարք դատավորների հեռախոսներ. այս պահին մեզ հստակորեն հայտնի են միայն վերոնշյալ երկու անունները։

Թե ինչ են հայտնաբերել դատավորների հեռախոսներում, այս պահին դժվար է ասել։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը որոշակի փակուղու մեջ է հայտնվել, ինչի հետեւանքով այս գործով առայժմ տեսանելի առաջընթաց չի նկատվում։ Փաստ է, որ դատավորների տները, աշխատասենյակները խուզարկելուց հետո 2 ամիս է անցել, բայց քննչական մարմինը լռում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։