«Ժողովուրդ». Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ուսումնասիրել, թե պետական համակարգի պաշտոնյաներն ինչ կենսագրություն եւ ունեցվածք ունեն, հանգել է ուշագրավ մի փաստի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը մինչեւ Վարչապետի աշխատակազմ գալը, 2005-ից 2018 թվականներին, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ։ 2018-2022 թվականներին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Միջազգային կառույցների հետ համագործակցության բաժնի պետ եւ արարողակարգի պատասխանատու է եղել, ապա նշանակվել նույն կառույցում Միջազգային ծրագրերի իրականացման բաժնի պետ։

Ղազարյանը 2022 թվականի փետրվարի 11-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու։ Արման Ղազարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ 2021 թվականին գնել է Tesla մակնիշի մեքենա ամերիկյան Copart ավտոաճուրդից, որն արժեցել է 19 հազար 300 դոլար։ Հարկ է նշել, որ նույն 2021 թվականին Ղազարյանը 15 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է Դիլիջանում գտնվող հողամասը ինչպես նաեւ 2013 թվականին գնած Toyota մակնիշի մեքենան՝ 13 հազար ԱՄՆ դոլարով։

Արման Ղազարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 23 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 3 հազար եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 7 մլն 863 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Վարչապետի աշխատակազմից։

Ուշագրավն այն է, որ Արման Ղազարյանը ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի որդին է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։