«Ժողովուրդ». Արման Թաթոյանը առաջիկա օրերին քաղաքական հայտ կներկայացնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ` սեփական օրակարգով: Մեր աղբյուրները պնդում են, որ տեւական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջարկներ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։

Ակնհայտ է, որ Արման Թաթոյանը լուրջ մրցակից է լինելու ՔՊ-ի համար, ու նրան փորձելու են սեւացնել՝ արհեստականորեն կպցնելով «նախկին»-ի պիտակը, քանի որ մասնագիտական դաշտում նրա հետ մրցելու դեպքում կպարտվեն. ինչպես ժամանակին, երբ Արման Թաթոյանը ՄԻՊ-ի պաշտոնում գնում էր մարզեր, իշխանության ու նաեւ ադրբեջանական կողմի խախտումներն էր բարձրաձայնում, ինչը դուր չէր գալիս ՔՊ-ականներին։ Այսպես ասած՝ նրա դեմն առնելու համար անգամ տոտալ դադարեցրին Հ1-ով ՄԻՊ-ի լուսաբանումները, սկսեցին գրասենյակի մեքենաները վերցնելու եւ բյուջեն կրճատելու գործընթաց, որը հանրային պարսավանքի ու միջազգային ճնշման պատճառով դադարեցրին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Արման Թաթոյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։