«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները անխնա քննադատել էին Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը նախորդ օրը հրաժարական տվեց, ինչպես նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին: Բոլորը միաբերան պնդել էին, որ Սարգսյանը շատ ընդդիմադիր է, ու կարծես թե հասկացրել էին, որ կա՛մ պետք է «խաղաղվի» կա՛մ պետք է մանդատը վայր դնի, հեռանա:

Ու, կարծես, թե Սարգսյանը չի նահանջում. ավելին՝ առանձին ասուլիսների է հրավիրում լրագրողներին, իր նախագծերը միայնակ ներկայացնում, ինչը վրդովեցնում է իշխանությանը: Բոլորի համար սպասողական վիճակ է. գուցե Փաշինյանի նյարդերը տեղի տան ու նրանից պահանջի մանդատից հրաժարվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։