«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները երեկ խիստ լարվել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների` Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ հարաբերությունների լարվածությունը երեկ իր պիկին է հասել: Բանն այն է, որ երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն. քննարկումը փակ դռների հետեւում պետք է կայանար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է, որ բոլոր համակարգիչները, իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից: Սակայն ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել: Դռնփակ նիստից մեզ մանրամասներ հասան, որ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի «թշնամի» դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել: Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչեւ Հայկ Սարգսյանը, զայրացած, լքել է նիստերի դահլիճը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը տեւական ժամանակ է ամեն բան անում է Քոչարյանին զսպելու համար, ՔՊ-ական տարբեր միջավայրերում, անգամ Փաշինյանի առջեւ բողոքում է Քոչարյանի վարքից, բայց ապարդյուն: Քոչարյանը կոշտ խոսույթով է շփվում Սարգսյանի հետ, ակնհայտ արհամարհում նրան:

Ի դեպ, Քոչարյանը ակնհայտ արհամարհանքով է վերաբերվում նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. անգամ հոկտեմբերի 27-ին նվիրված հուշահամալիրի մոտ նա քամահրանք է դրսեւորել ԱԺ նախագահի հանդեպ, նույնիսկ չի բարեւել նրան: Քոչարյանը չի ընդունում Ալեն Սիմոնյանի այն որոշումը, որ մերժեց քննել 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ ուղարկելով այն ԱԺ առաջին բաժին՝ արխիվացման: Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել, ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ:

Իսկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում. նրան կուղարկեն արխիվ՝ զեկույցի հետեւից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։