«Ժողովուրդ». 2.5 մլն դոլար՝ ամանորյա զարդարանքների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը շտապեց հետաքրքրվել, թե որքան է արժենալու ամանորյա ձեւավորումն ու ինչ բեռ է այն դառնալու ՀՀ բյուջեի համար։

Քաղաքապետարանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցմանը, հայտնել է.

«Երեւան քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր եւ վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր եւ գագաթներ:
Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման եւ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:

Արդյունքում պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։