«Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը»․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է․ «Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը։

Սա նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչից էր ամեն ինչ սկսվել։ Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ։ Իսկ հիմա հայտարարում են 150 դրամ։ Սա նշանակում է, որ նրանք բացարձակ ոչ մի հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա դրված նրանց յուրաքանչյուր որոշման տակ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը, փետրվարի 1-ից բոյկոտը մնում է ուժի մեջ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։