Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ Փաշինյանի գրառումներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն գրառումներին ավելացնելու որևէ բան չունի։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասել է նա։

Հարցին՝ ի՞նքն էլ է կարծում, որ «մեր եկեղեցիները չուլանացված են»՝ նախարարն արձագանքե է, որ մենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության շատ լուրջ խնդիր ունենք։

«Այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, ես ցավում եմ դրա համար»,- նշել է Անդրեասյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։