Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույքան եթերում հայտնել է, որ հունվարի 1-ից սկսած՝ արդեն ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի։

«Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։

Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ. ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից։

Այսինքն, 2026 թ. հունվարի 1-ից, ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,-ասել է Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։