ժամանակն է մտածել Դաշնակցություն կուսակցությունը կրկին փակելու մասին. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան

Ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Սիրելի ընկերներ, վստահ եմ հետեւում եք, թե մեր ուժային համակարգը դաշնակցականների տներից ինչ արսենալ է հանել եւ առգրավել։

Իրականում նրանք ոչ միայն դաշնակցականներ են, այլև ահաբեկչության կազմակերպիչներից են։ Դեռեւս չեմ տեսել մեր ընդդիմադիր գործընկերների լալահառաչ տեքստերը, որ մեզ բռնաճնշումների են ենթարկում, այդ զենք–զինամթերքը AI–ով (արհեստական բանականությամբ–խմբ) է գեներացված, կամ որ դրանք ընդամենը երեխեքի խաղալիքներ են, երեխեքը դրանով կռիվ–կռիվ են խաղում, կամ պապաներն են դրանով կռիվ–կռիվ խաղում։

Ու առհասարակ, ժամանակն է մտածել Դաշնակցություն կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։