«Ժամանակին աղերսում էր ինձ փրկել իրեն Առաքել Մովսիսյանի զայրույթից». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ գլխավոր աթոռին լղոզված մարդակերպ թափոնը, ով ժամանակին իմ տան մուտքի մոտ հերթապահում էր, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից ծննդյանս առիթով նվեր փոխանցի, կամ աղերսում էր ինձ փրկել նրան մեծ-մեծ բլթցնելու համար Առաքել Մովսիսյանի (aka Շմայս) իրավացի զայրույթից, այսօր բարբաջել է Սերժ Սարգսյանի ցավացրած հարցազրույցի առիթով՝ դատարկությունից զրնգուն իր գանգատուփին համապատասխան լոթիությամբ։
Տեսքով երկոտանի սույն արարածի տորիչելյան դատարկությունը հայ քաղաքական կյանքի թշվառության համախտանիշ է։
TEMU-ի առաքանիների պենոպլաստը և ԱԺ ամբիոնի խոսափողի սպունգը սրանից ավելի մեծ խելք և բարոյականություն ունեն։
Ժամանակը մոտեցնում է դրա անփառունակ քաղաքական գոյության անխուսափելի վախճանը։ Եվ այդ ժամանակ աշխարհի երեսին չի լինելու գեթ մեկ խորշ, որ կփրկի սրան հանրային պարսավանքից և մարդկանց արդարացի զայրույթից։
Չմոռանաք նաև, որ ինչ-ինչ, բայց սրա նմաններին անխնա օգտագործելու և դեն շպրտելու մեծ վարպետ է նաև Փաշինյանը։
Քեզ տեսնեմ, Նիկոլ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։