Զելենսկու խոսքերը չեն ազդել Թրամփի որոշման վրա․ The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի չեղարկել Կիևին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշումը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերից հետո: Այս մասին գրում է The New York Times- ը:

Թրամփը Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթի ժամանակ ասաց, որ Ուկրաինայի նախագահից ուղերձ է ստացել, հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին: Զելենսկին նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի ԱՄՆ-ի հետ գործարք կնքել ուկրաինական օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ: Վաշինգտոնը բանակցությունների Կիևի պատրաստակամությունը կապում էր զենքի մատակարարումները վերսկսելու հնարավորության հետ։

Հավելենք, որ Թրամփը կարգադրել է դադարեցնել ամբողջ ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Սպիտակ տանը Զելենսկու հետ ունեցած լեզվակռվից հետո: ԱՄՆ առաջնորդի որոշումն ուժի մեջ է մտել մարտի 4-ի առավոտյան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։