Զելենսկին ժամանեց Վաշինգթոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգթոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։

Telegram-ալիքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին:

Նրա խոսքով՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստանը։

«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր երկրի արևելյան՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա օգտագործեց պարզապես որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին, իբր, «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։

«Ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպացի բարեկամների համատեղ ուժը Ռուսաստանին կպարտադրի իրական խաղաղություն։ Շնորհակալություն»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։