Search
Close this search box.

Զելենսկին մերժել է հրադադարի առաջարկը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ում նախագահական ժամկետը լրացել է մայիսի 20-ին, մերժել է Սուրբ Ծննդյան տոներին հրադադարի մասին Բուդապեշտի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է Forbes-ը։

«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր քայլեր ձեռնարկեցինք հանուն խաղաղության: Մենք առաջարկել ենք հրադադար հաստատել Սուրբ Ծննդին և գերիների մեծամասշտաբ փոխանակում։ Զելենսկին այսօր մերժեց և բացառեց դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է նա սոցցանցերից մեկում։

Իր հերթին, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ բարձրացրել է Սուրբ Ծննդյան հրադադարի և գերիների մեծ փոխանակման հնարավորությունը, որից հետո Հունգարիայի կառավարությունը կապ է հաստատել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և ղեկավարի հետ։
«Շատ ցավալի է, որ նախագահ Զելենսկին հրապարակային ուղերձում ի վերջո բացառեց այս հնարավորությունը և մերժեց այն ամենը, ինչ քննարկվել էր առավոտյան», — ասել է Սիյարտոն: