Զելենսկին հայտարարել է գերիների նոր փոխանակման մասին

Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են գերիների նոր փոխանակման մասին։ Երկու կողմերի հայտարարություններում, սակայն, չի նշվում՝ քանի մարդ է փոխանակվել։

Ուկրաինական կողմից այդ մասին հայտարարել է նախագահ Զելենսկին։

«Այսօր մեր բանակի զինվորները, ազգային գվարդիայի աշխատակիցները և սահմանապահները տանն են։ Նրանք բոլորը բուժման կարիք ունեն, և նրանց անպայման կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։

Մենք շարունակում ենք աշխատել բոլորին ռուսական գերությունից վերադարձնելու ուղղությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են, որ այս փոխանակումները հնարավոր դառնան», — ասել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել էին փոխանակել բոլոր ծանր վիրավորված գերիներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։