Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և պատերազմն ավարտվի։ Այդ դեպքում նա իր առաքելությունը կհամարի կատարված։
«Ինչ վերաբերում է իմ պաշտոնից հեռանալուն, ինձ փոխարինելը հեշտ չի լինի։ Այսինքն՝ պարզապես ընտրություններ անցկացնելը բավական չէ, պետք է նաև թույլ չտալ, որ ես անցնեմ: Այսինքն՝ մի քիչ ավելի բարդ է։ Ստացվում է, որ ինձ հետ պետք է պայմանավորվել։ Եվ ես ասացի, որ ես փոխվում եմ ՆԱՏՕ-ի, ինչը նշանակում է, որ ես կատարել եմ իմ առաջադրանքը, եթե կա ՆԱՏՕ, և պատերազմն ավարտված է, ուրեմն ես կատարել եմ իմ առաքելությունը»,- ասել է Զելենսկին։
Նա խոսել է նաև միջազգային գործընկերների կողմից ճնշումների մասին, որոնք հնարավոր է՝ փորձեն ազդել Ուկրաինայի որոշման վրա։ Նախագահը քննադատել է նման մոտեցումները՝ հավելելով, որ դրանք հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։
«Կարծես թե մարդիկ ուկրաինացիներին ասում են, թե իրենք ինչպիսի նախագահ պետք է ունենան: Հատկապես, եթե այդ մարդիկ զբաղեցնում են պաշտոններ։ Սա, անկեղծ ասած, ոչ կառուցողական և ոչ ժողովրդավարական տեսք ունի: Միգուցե սա ելք է բոլորի համար՝ Պուտինի և բոլորի համար, եթե ես այդքան ճկուն չեմ, ինչպես իրենք են ասում։ Դե, այո, ես փոխվում եմ ՆԱՏՕ-ի հետ, անկեղծ եմ ասում»,- ամփոփել է պետության ղեկավարը։